«Թաուքթաե» ցիկլոնի հետեւանքով 18 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմուտքում

Նախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ Է դարձել «Թաուքթաե» հուժկու արեւադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել Է Հնդկաստանի արեւմտյան ափին: Ինչպես մայիսի 18-ին հայտնել Է The Times of India թերթը, Մահարարշթրայի նահանգում զոհվել Է 14 բնակիչ, Գուջարաթում՝ չորսը:
Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ եւս 127 մարդ համարվում Է անհայտ կորած:
«Թաուքթաեն» Հնդկաստանի ափի մոտ սկսվել Է անցած հանգստյան օրերին, ցիկլոնի առավելակետը բաժին Է ընկել մայիսի 17-ի երեկոյին: Գուջարաթի նահանգի իշխանությունները շուրջ 150 հազար մարդ են տարահանել առափնյա շրջաններից, ինչպես նաեւ կազմակերպել են Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի (NDRF) եւ տեղի փրկարարների 54 բրիգադներ: Բարձր պատրաստության վիճակի են բերվել ռազմածովային ուժերի եւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները, որոնք օգնություն են ցույց տվել բնակչությանը: Արաբական ծովում հնդկական երեք ֆրեգատներ փրկել են նավթի արդյունահանման հարթակի 60 բանվորների. մարդիկ գտնվում Էին բաց ծովում հոսընթացով շարժվող երկու բեռնանավերում:
«Թաուքթաե» ցիկլոնն առաջին արեւադարձային փոթորիկն Է, որը Հնդկաստանում արձանագրվել Է ընթացիկ տարում: Այն առաջացել Է Լաքադիվյան կղզիների շրջանում Հնդստանի հարավ – արեւմտյան ափի մոտ եւ ափի երկայնքով շարժվել Է դեպի հյուսիս: Ցիկլոնի բերած փոթորկահույզ քամին, որի պոռթկումները հասել են ժամում 180 կիլոմետրի, եւ տեղատարափ անձրեւներն զգալի տնետեսական վնաս են հասցրել Հնդկաստանի արեւմտյան տարածաշրջաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: