Թալինում կրքերը չեն հանդարտվում․ Տավրոս Սափեյանի պաշտոնավարումը մնում է հարցականի տակ

Թալինում կրքերը չեն հանդարտվում․ Տավրոս Սափեյանի պաշտոնավարումը մնում է հարցականի տակ

Թեպետ ավագանու  առաջին նիստի ընթացքում ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանի մեկ ձայնի տարբերությամբ ընտրվեց Թալին խոշորացված համայնքի ղեկավար, Yerevanlur-ի տեղեկություններով՝ վերջինիս պաշտոնավարումն առ այս պահը մնում է հարցականի տակ։

Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Տավրոս Սափեյանի օգտին քվեարկած «Հայք» լիբերալ կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը փոշմանել է և ահա այսօր նախատեսվող նիստում նրանք որոշել են բոյկոտել նիստը, քվորում չապահովել, այդպիսով չհաստատել բյուջեն։

Մեզ հասած մյուս ուշագրավ տեղեկության համաձայն՝ «Հայք»-ի թիկունքում կանգնած է Արագածոտնի նախկին մարզպետ, հրաժարական ներկայացրած Դավիթ Գևորգյանը։ մեր լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ Գևորգյանի հրաժարականի պատճառը հենց ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն է, որի առաջադրմանը նախկին մարզպետը դեմ է եղել։ Եթե հետևեք «Հայք»-ի թեկնածուների գրառումներին, կտեսնեք, որ կուսակցության անդամները պրոիշխանական գրառումներ են կատարում և նույնիսկ զարմանալի է, թե ինչպես էր այս կուսակցությունը համաձայնել  կոալիցիա կնքել ակնհայտ ընդդիմադիր հայացքներ ունեցող «Զարթոնքի» հետ։ Դավիթ Գևորգյանը, փաստորեն, անձնական ամբիցիաների պատճառով՝ անգամ ընտրություններից հետո շարունակում է կուսակցությանը թիկունքից հարված  հասցնել։

Նշենք, որ նիստը նախատեսված է ժամը 12․00։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին