Ընդգծվել է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը:
Ընդգծվել է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի շուրջ:
https://armenpress.am/arm/news/1045919.html