Էրդողանը կոչ է արել չեղարկել Իրանի հանդեպ կիրառված միակողմանի պատժամիջոցները

Էրդողանը կոչ է արել չեղարկել Իրանի հանդեպ կիրառված միակողմանի պատժամիջոցները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոչ է արել չեղարկել Իրանի հանդեպ կիրառված միակողմանի պատժամիջոցները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Իրանից միակողմանի պատժամիջոցների հանումը կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացմանն ու կայունության հաստատմանը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Իսլամական ութնյակի (Բանգլադեշ, Եգիպտոս, Նիգերիա, Ինդոնեզիա, Իրան, Մալազիա, Պակիստան, Թուրքիա) գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել առցանց ռեժիմով։ Էրդողանը նաև կոչ է արել վերանայել միջուկային գործարքը։

2020 թվականի դեկտեմբերին ընդունած օրենքների համաձայն՝ փետրվարի 23-ից Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային օբյեկտների ստուգումները սահմանափակող արձանագրությունները։ Իրանական կողմը պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ն զրկվում է միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիությունից, սակայն այդ տվյալները կպահպանվեն 3 ամիս, այն դեպքում եթե ԱՄՆ չեղարկի պատժամիջոցները։

https://factor.am/344878.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին