Զելենսկին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի շփման գծում ուկրաինացի ուժայինների հետ AstraZeneca (Covishield) պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Հնդկաստանից AstraZeneca պատվաստանյութի 500 հազար չափաբաժնով բեռնված ինքնաթիռը Կիև է ժամանել փետրվարի 23-ի առավոտյան: Ուկրաինայում պատվաստումները սկսվել են փետրվարի 24-ին։ Երկրում պատվաստվել է ավելի քան 4,9 հազար ուկրաինացի։
«Ես պատվաստվել եմ կորոնավիրուսի դեմ։ Պատվաստանյութը մեզ թույլ կտա կրկին ապրել առանց սահմանափակումների», – Twitter-ում գրել է Զելենսկին։
Զելենսկին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի – Լուրեր Հայաստանից – Թերթ.am (tert.am)