Զախարովայի արձագանքը. Հայաստանը պետք է պատրաստ լինի «վատթարին»

Զախարովայի արձագանքը. Հայաստանը պետք է պատրաստ լինի «վատթարին»

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»: Մեջբերումը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արձագանքն է, որ նա տալիս է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդի հայաստանյան հայտարարության առնչությամբ: Իսկ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այդ թվում Ռուսաստանի հետ գործակցությամբ: Դեռևս ապրիլին էր ՌԴ արտգործնախարար Լավրովը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել, թե ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները հրաժարվում են Մինսկի խմբի համանախագահության եռյակի շրջանակում աշխատանքից: Մոտ երեք ամիս անց ԱՄՆ-ը տալիս է հակառակ ազդակ՝ պատրաստ են աշխատել, այդ թվում Ռուսաստանի հետ:

ՌԴ ԱԳՆ խոսնակը արձագանքում է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից ի վեր աշխատանքը դադարեցված է և «եռյակի աշխատանքին հասցվել է անդառնալի վնաս»: Ուշադրության է արժանի «անդառնալի» ձևակերպումը: Ռուսաստանն ըստ ամենայնի մտադիր է համանախագահության ձևաչափի վերականգնման համար սահմանել բարձր գի՞ն, դրա՞ համար է Զախարովան ծանրացնում ԱՄՆ քայլն ու դրա հետևանքը որակում «անդառնալի»: Թե՞ Մոսկվան պարզապես չի հավատում ԱՄՆ պատրաստակամությանը և համարում, որ Նահանգները այդօրինակ հայտարարություն է անում ՌԴ հետ աշխատող սուբյեկտներին ապակողմնորոշելու և նրանց մոտ Ռուսաստանի հանդեպ կասկած առաջացնելու համար, այն մտայնությամբ, որ Ռուսաստանը այդուհանդերձ ստվերային կապի մեջ է Վաշինգտոնի հետ: Օրինակ, ինչպես դիտարկեցի ժամեր առաջ մեկնաբանություն-անդրադարձի մեջ՝ Լավրովի Թեհրան կատարած այցի կապակցությամբ, Վաշինգտոնը կարող է Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ հայտարարությունը բաց թողնել ռուս-իրանական բանակցության վրա ազդելու համար: Կասկած չկա, որ Թեհրանը շատ ուշադիր է եղել համանախագահության ձևաչափի և ՌԴ հետ գործակցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությանը: Նույնը կարող էր լինել Թուրքիայի, և ընդհանրապես ՌԴ հետ այս շրջանում աշխատող բոլոր այն սուբյեկտների մոտ, որոնց Մոսկվան դիտարկում է ուկրաինական հարցում ԱՄՆ հետ կամ Արևմուտքի հետ մեծ դիմակայության գործում իր կենսունակության աղբյուր:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am 

Միացիր մեր կայքին