Երևան-Մուսալեռ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է

Երևան-Մուսալեռ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 15-ին, ժամը 13։01-ին ահազանգ է ստացել, որ Երևանից Մուսալեռ գյուղ տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1974 թ.) բախվել է կայանած «Nissan Elgrand» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաներին․ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, Ա․ Ն․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին