Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել էր նիստը. պատճառը, ինչպես նշված էր խմբակցության հայտարարության մեջ, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամն է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի ընթացքում: