Երիտասարդ բռնցքամարտիկները նախապատրաստվում են ԱԱ-ին
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը սկսել է նախապատրաստոությունը Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության համար:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, որը կավարտվի մարտի 23-ին: Ծաղկաձորյան հավաքից հետո երիտասարդ բռնցքամարտիկները կանցկացնեն ևս մեկ հավաք՝ Երևանում:
Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա ապրիլի 10-24-ը: