Երաժշտությունը կարող է անիմացիոն կերպարներին շունչ ու հոգի տալ. կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը՝ նոր ոլորտում հաջողությունների մասին

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Երաժշտությունը կարող է անիմացիոն կերպարներին շունչ ու հոգի տալ. կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը՝ նոր ոլորտում հաջողությունների մասին

Ֆիլմը սինթեզված արվեստ է, և շատ ժամանակ երաժշտությունն է այն էմոցիոնալ շերտը, որը ստիպում է հուզվել, վախենալ, հանդարտվել, ազդվել…

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  կոմպոզիտոր, դիրիժոր Անդրանիկ Բերբերյանը պատմեց, որ ֆիլմերի համար երաժշտություն գրելը բոլորովին այլ աշխարհ է. հրաշալի է, երբ կարող ես գրել թե՛ դասական, թե՛ էլեկտրոնային, ինչպես նաև՝ ջազ, ռոք, ֆոլկլոր երաժշտություն և առնչվել, ուսումնասիրել, բացահայտել ու կիրառել ստեղծագործությանդ մեջ տարբեր երկրների բազմազան երաժշտական մշակույթների առանձնահատկությունները:

Ինչպե՞ս կատարվեց մասնագիտական ընտրությունը:

Ես երաժիշտների ընտանիքից եմ, մայրս ջութակահարուհի է, հայրս` կոմպոզիտոր: Դեռ մանկուց երաժշտությունն ուղեկցել է ինձ: Առաջին քայլերին զուգահեռ ներկա էի լինում դասական համերգների: Հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորում էի ջութակ և դաշնամուր նվագել, իսկ ավելի ուշ նաև` ալտ-սաքսոֆոն: Երբ հասկացա, որ այս ամենն իմը չէ, որոշում կայացրի թողնել: Տանը ռոյալ ունեինք, սկսեցի երաժշտություն գրել, այդ ժամանակ ընդամենը 14-15 տարեկան էի: Գրածներս ուղարկում էի հորս, ով այդ ժամանակ ապրում էր Սան-Ֆրանցիսկոյում, լսում էր, հետո նամակով իր տպավորությունների մասին գրում ու նշում էր դիտողությունները: Մորս հետ պատահական զրույցի ընթացքում կոմպոզիտոր Արամ Սաթյանը տեղեկանում է ստեղծագործելուս մասին, հետո հանդիպեցինք, ու իմ երաժշտությունից մի հատված ներկայացրի: Պարոն Սաթյանը մտածեց ու ասաց, որ պետք է ընդունվեմ  Երևանի պետական կոնսերվատորիա (ԵՊԿ) և ստանամ պրոֆեսիոնալ կրթություն, այնուհետև կատակեց, թե կարմիր դիպլոմով կավարտեմ: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին որոշում կայացրի նաև հաճախել դիրիժորության` սովորելով միաժամանակ և՛ կոմպոզիցիա, և՛ դիրիժորություն: Այնուհետև` կոնսերվատորիայի մագիստրատուրան ավարտելուց հետո, անմիջապես անցա զինվորական ծառայության, իսկ զորացրվելուն պես պետք է որոշում կայացնեի, թե ինչ ճանապարհով շարունակել իմ մասնագիտական ուղին: Հետո սկսեցի ավելի ակտիվ գործունեություն ծավալել որպես ֆիլմի կոմպոզիտոր,  չնայած ապագայում մեծ ցանկություն ունեմ զբաղվել դիրիժորությամբ ևս:

Պարոն Բերբերյան գիտենքոր հեղինակել և գործիքավորել եք մի շարք ֆիլմերի համար երաժշտություններ՝ տարբեր ժանրերումԻնչպե՞ս սկսվեց ֆիլմերի  աշխարհ ձեր մուտքը: 

-Մանկուց շատ եմ սիրել ֆիլմեր դիտել: Հետո արդեն սկսեցի ուշադրություն դարձնել ֆիլմերի երաժշտությանը: Սկզբում ֆիլմն էի դիտում, հետո առանձին լսում ֆիլմի երաժշտությունը, հետո վերանայում ամբողջական ֆիլմը` հասկանալու համար, թե երաժշտությունն այդտեղ ինչ դեր ունի, ինչ խնդիր է լուծում: Եվ ինձ համար բացահայտեցի հրաշքը` այն, թե ինչ ազդեցություն է թողնում երաժշտությունը ֆիլմում: Ֆիլմը սինթեզված արվեստ է, և շատ ժամանակ երաժշտությունն է այն էմոցիոնալ շերտը, որը ստիպում է հուզվել, վախենալ, հանդարտվել, ազդվել… Կան դեպքեր, երբ երաժշտությունը հետին պլանում է և իր ներկայությամբ ճիշտ հուզական դաշտ է ստեղծում: Ակադեմիական և ֆիլմային երաժշտության կոմպոզիտորի խնդիրները տարբեր են: Ֆիլմի կոմպոզիտորին նաև տեխնիկական պատրաստվածություն է պետք, տարբեր ժանրերում աշխատելու հմտություն: Յուրաքանչյուր ֆիլմ կարծես ամեն անգամ մի նոր ստեղծագործական մարտահրավեր է: Հենց այս բազմազանությունը դարձավ ոգևորությանս առիթը: Հրաշալի է, երբ կարող ես գրել թե՛ դասական, թե՛ էլեկտրոնային, ջազ, ռոք, Ֆոլկլոր երաժշտություն և առնչվել, ուսումնասիրել, բացահայտել և կիրառել երաժշտությանդ մեջ տարբեր երկրների բազմազան երաժշտական մշակույթների առանձնահատկությունները:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին