Եվրոպական խորհրդի նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Եվրոպական խորհրդի նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դեկտեմբերի 19-ին  Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ քննարկումներից հետո: Այս մասին Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և հավելել. «Կարևոր մարդասիրական քայլ, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես որ քննարկվել է Բրյուսելում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեշտացրել է գերիների տեղափոխումը Երևան։

Գայ գերիների վերադարձը «Թվիթեր»-ի գրառմամբ ողջունել է նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. «Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել 10 հայ զինծառայողի. Ադրբեջանի կողմից կարևոր քայլ մարդասիրական խնդիրների լուծման գործընթացում: ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև հաջող հանդիպումներ կազմակերպելու համար»,- գրել է Կլաարը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք և ներկայացրել վերադարձածների ցանկը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին