Ես շատ չեմ մտածում ապագայի մասին. Գվարդիոլա

Ես շատ չեմ մտածում ապագայի մասին. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղից առաջ ասել է, որ դեռ չի մտածում պայմանագիրը երկարաձգելու մասին։

«Ես չեմ մտածում պայմանագրի մասին: Ես այն անձնավորությունից չեմ, որ շատ մտածեմ ապագայի մասին, երբ պայմանագիր ունեմ: Ես ինձ ապահով և հարմարավետ եմ զգում այստեղ: Հիմա մենք պատրաստվում ենք «Սաութհեմփթոնի» հետ խաղին, մենք մի փոքր կհանգստանանք և կշարունակենք: Թե ինչ կլինի, կտեսնեմ մրցաշրջանի վերջում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Իսպանացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ  է մինչեւ 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Աղբյուր՝ https://www.tert.am/am/

Միացիր մեր կայքին