ԵՄ ղեկավարները քննարկելու են Թուրքիայի հետ հարաբերությունները

ԵՄ ղեկավարները քննարկելու են Թուրքիայի հետ հարաբերությունները

Եվրամիության ղեկավարներն այսօր կքննարկեն դիվանագիտական և տնտեսական խթանները` քաջալերելու իրենց՝ հարավ-արևելյան ռազմավարական հարևան Թուրքիային` շարունակելու բարելավել ԵՄ-ի հետ հաճախակի պայթյունավտանգ դարձող կապերը և նպաստել կայունության ձևավորմանը, գրում է France 24-ը։ Անկարայի հետ հարաբերությունները դարձել են ԵՄ 27 երկրների գագաթնաժողովի թեմա այն բանից հետո, ինչ դաշինքը մեկ քայլ առաջ է նախանշել անցյալ տարի Թուրքիայի արևելյան Միջերկրական ծովում գազի որոնման հետ կապված լարվածության տագնապալի աճից հետո: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նախագահելու է հանդիպումը, հայտնել է, որ դաշինքը ցանկանում է ուժեղացնել «Թուրքիայի հետ գործակցությունը փուլային, պայմանական և շրջելի ձևով»: ԵՄ-ն փորձում է հիմնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հաշտեցման քայլերի վրա և կասեցրել է պատժամիջոցները Կիպրոսի ջրերում հորատման համար: Նշվում է, որ Բրյուսելը քաջալերվել է Հունաստանի հետ վիճելի ծովային սահմանի շուրջ բանակցությունների վերսկսմամբ և Կիպրոսի շուրջ ՄԱԿ-ի խաղաղության ջանքերը վերսկսելու ծրագրերով: Սակայն խոր մտահոգություններ կան ընդդիմության կուսակցությունները փակելու Անկարայի վերջին քայլերի և կանանց նկատմամբ բռնության մասին պայմանագրից դուրս գալու կապակցությամբ:

https://factor.am/352310.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին