Եղիշե Կիրակոսյանն Հաագայի դատարանի որոշումները հաղթանակ է համարում

Եղիշե Կիրակոսյանն Հաագայի դատարանի որոշումները հաղթանակ է համարում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից որոշումների տեսքով ստացված արդյունքները հաղթանակ են ու հաջողություն Հայաստանի Հանրապետության համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ որոշումները:

«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այդ մասին խոսում է, թե դատարանի հրապարակած որոշումը, թե մեր հարևանների արձագանքն այս որոշումներին: Տեսնում ենք, որ իրենց կողմից կա ցավագին արձագանք այս որոշումների առնչությամբ: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը տեղ է հասել: Հուսով ենք, որ հետագայում համաձայնեցված աշխատանքի արդյունքում այս ամբողջն ավելի շատ կյանքի կկոչվի: Միգուցե, սա նաև լավ հնարավորություն է՝ մեր հանրության շրջանում միջազգային պրոցեսների նկատմամբ հավատի ամրապնդման, թերահավատ մոտեցումները բացառելու առումով»-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին