Եղանակը էական ազդեցություն չունի կորոնավիրուսի փոխանցման վրա. ՄԱԿ
ՄԱԿ-ի մաս կազմող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետները վերլուծել են, թե արդյոք կապ կա՞ եղանակային պայմանների և կորոնավիրուսային վարակի տարածման տեմպի միջև:
«Չկա ապացույց, որ եղանակային պայմանները էապես ազդում են COVID-19-ի փոխանցման մակարդակի վրա»,- ասացին փորձագետները՝ հավելելով, որ ակնկալիքները, թե կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն կդառնա, դեռ չեն արդարացվել:
Եղանակը էական ազդեցություն չունի կորոնավիրուսի փոխանցման վրա. ՄԱԿ | 1in.am