Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել:
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրին, համաձայն որի Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:
ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև դատախազին ներկայացված դիմումի տեքստը:
Ավելի վաղ, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:
https://armenpress.am/arm/news/1046795.html