Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ

Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:Այս մասին Գորգիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վերջը ինձ էլ հերթը հասավ: Հրավիրել են զրուցելու նոյեմբերի 10-ին ԱԺ շենքի գրավման մասին»,- հայտնել է պատգամավորը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել էր հայտարարություն ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին, քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, մի քանի տասնյակ մարդ մտել էր խորհրդարանի շենք, հասել մինչև նիստերի դահլիճ: Մի քանի տասնյակ քաղաքացի մտել էր նաև Կառավարության շենք: Վնասվել էր մեծ քանակությամբ գույք ու տեխնիկա: Հարձակման էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին