Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում քննարկվել է հողերի ագրոքիմիական հետազոտության անցկացումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանում հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի մեկնարկին ընդառաջ քննարկվել են կատարվելիք աշխատանքների հետ կապված հարցեր:
«Հայաստանում, հաշվի առնելով 5 տարվա ընթացքում հողի վերարտադրության ցուցանիշների փոփոխությունը, 5 տարի պարբերականությամբ իրականացվում են համայնքների հողերի հետազոտություններ: Յուրաքանչյուր տարի կատարվում է 170 համայնքի հետազոտություն, ինչի արդյունքում կազմվում են ագրոքիմիական քարտեզներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կենտրոնը նաև պարզաբանել է, որ հետազոտությունների ընթացքում կատարվում է հողի նմուշառում, լաբորատոր հետազոտություն, և միայն եզրակացության հիման վրա է կազմվում քարտեզ ու տրամադրվում համայնքին:
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում ագրոքիմիկոսների հետ քնարկվել են ծրագրի մեկնարկի հետ կապված խնդիրնեը:
https://armenpress.am/arm/news/1047027.html