Գարիկն ու Սոնան ներկայացրել են Կոմիտասի «Կաքավիկ» երգի տեսահոլովակը

Գարիկն ու Սոնան ներկայացրել են Կոմիտասի «Կաքավիկ» երգի տեսահոլովակը

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, որոնց համատեղ կատարումները մշտապես արժանանում են երկրպագուների բարձր գնահատականին, հրապարակել են Կոմիտասի «Կաքավիկ» երգի տեսահոլովակը:

Հոլովակի ռեժիսորն Արման Սարգսյանն է:

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը «Գարիկ և Սոնա» խմբով են հանդես գալիս 2017 թվականից: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ: Հաճախ են հանդես գալիս համերգային ծրագրերով:

2017-ին հաղորդավարն ու երգչուհին Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծի շրջանակում կատարել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018-ին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է տարվա հիթ:

Գարիկն ու Սոնան ներկայացրել են Կոմիտասի «Կաքավիկ» երգի տեսահոլովակը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին