Բրիտանիայի թագավորական ընտանիքի անձնական օդանավերը վաճառքի կհանվեն՝ ծախսերը կրճատելու համար

Բրիտանիայի թագավորական ընտանիքի անձնական օդանավերը վաճառքի կհանվեն՝ ծախսերը կրճատելու համար

Մեծ Բրիտանիայի թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի՝ պաշտպանական ոլորտի ծախսերը կրճատելու համար:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և միապետական ընտանիքի մյուս անդամները կմնան առանց անձնական ինքնաթիռների: Ամենայն հավանականությամբ, թագուհին, ինչպես նաև արքայազն Չարլզը, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ստիպված կլինեն օգտվել վարչապետ Բորիս Ջոնսոնի օդանավից, որն արդիանականցվել է անցյալ տարի: Օդանավի վերակարգման աշխատանքները 900 000 ֆունտ ստերլինգ է արժեցել:

Հաղորդվում էր, որ թագավորական ընտանիքին սպասարկող 4 օդանավեր, որոնք օգտագործվում են 1980-ականներից, հաջորդ տարի կհանվեն շահագործումից: Գահակալման ողջ ընթացքում առաջին անգամ Էլիզաբեթ Երկրորդը կմնա առանց սեփական ինքնաթիռի:

Թագավորական ընտանիքի տիրապետության տակ գտնվող BAE-146 օդանավերը գրանցված են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիայի կազմում: Ավիապարկում ընդգրկված է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել:  

https://www.tert.am/am/news/2021/03/07/britain/3545881

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին