Բրիտանիայի առողջապահության նախարարությունը COVID-19-ի հիվանդացության բացառիկ աճ Է նշել

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը BBC Radio 4-ին տված հարցազրույցում COVID-19-ի հիվանդացության ներկայիս սրումը համարել Է բացառիկ եւ հայտարարել, որ իշխանությունները որոշել են վաղօրոք պատրաստվել օմիկրոն շտամի տարածմանը եւ գործել հիմա, այլ ոչ թե սպասել, թե երբ կսկսվեն մահերը:
Առայժմ Անգլիայում հոսպիտալացված Է տասը մարդ, որոնց մոտ հաստատվել Է օմիկրոն շտամով ախտահարումը, եւ չի գրանցվել այդ շտամից մահվան ոչ մի դեպք, նշել Է նա: Սակայն, նրա խոսքով, համավարակի փորձը պաշտոնյաներին սովորեցրել Է, որ սկզբում դիտվում Է հիվանդացության սրում, իսկ որոշ ժամանակ անց հիվանդների մոտ զարգանում են ծանր ախտանշանները, եւ նրանք կարող են մահանալ:
Նույնիսկ եթե հաստատվի, որ օմիկրոնն առաջացնում Է COVID-19-ի ավելի թեեւ տարատեսակը, քան դելտան, միեւնույն Է, հոսպիտալացումների թիվն աճելու Է, վստահ Է Ջավիդը: Այժմ առողջապահության նախարարությունն արձանագրում Է հիվանդացության «բացառիկ աճ»: Դեկտեմբերի 12-ի տվյալներով՝ թագավորությունում հիվանդացության օրական աճը կազմել Է 48 հազար 854 նոր դեպք, մահացել Է 52 հիվանդ: Գերատեսչության ղեկավարն ասել Է, որ ժամանակին են նոր սահմանափակումները, որոնք անցած շաբաթ մտցրել Է վարչապետ Բորիս Ջոնսոնը, եւ խոստացել Է, որ օմիկրոնի հայտնվելու կապակցությամբ նաեւ կձեռնարկի լրացուցիչ, բայց «խելամիտ» միջոցներ:
Արդեն մտցված սահմանափակումները պարունակում են հեռավար աշխատելու հանձնարարական: Նաեւ երկրում խստացվել Է դիմակի ռեժիմը: Բացի այդ, կորոնավիրուսի դեմ Անգլիայում լրիվ պատվաստում ստացած անձանց հիվանդի հետ շփվելու դեպքում հանձնարարվել Է մեկ շաբաթ շարունակ ամեն օր թեստ անել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: