Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել համաշխարհային ֆուտբոլի աստղ Պելեի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդում Է BBC-ն:

Ավելի վաղ ,Արմենպրեսե-ը հաղորդել էր, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն: Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։ 2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։ Վերջին տարիներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։

Հանգուցյալի հարազատներին և մերձավորներին իրենց վիշտն ու ցավակցությունն են հայտնել հայտնի մարզիկներ և քաղաքական գործիչներ՝ Բրազիլիայի ընտրված նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Էդնալդու Ռոդրիգեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի ֆուտբոլիստներ Նեյմարը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և ուրիշներ:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին