Բիթքոինը պատմական առավելագույն արժեքի է հասել
Շաբաթ օրը բիթքոինի գինը կտրուկ աճել է և գերազանցել $ 59 հազար դոլարը. տեղեկացնում է radiosputnik.ria.ru-ն: Ըստ CoinMarketCap պորտալի՝ կրիպտոարժույթի արժեքը կազմել է $ 59,743 դոլար: Նշենք, որ բիթքոինի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, ինչ փետրվարի 8-ին Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ ներդրում է կատարել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: