Բեռնարկղանավը ծանծաղուտն է ընկել Սուեզի ջրանցքում
Ever Given բեռնարկղանավը ծանծաղուտն Է ընկել Սուեզի ջրանցքում՝ արգելափակելով երթեւեկությունն առվազն 100 նավերի համար: Մարտի 24-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 400 մետր երկարությամբ բեռնարկղանավը, որը Չինաստանից մեկնում Էր Ռոտերդամի նավահանգիստ, ծանծաղուտում Է հայտնվել մարտի 23-ի առավոտյան: Նախնական տեղեկատվությամբ՝միջադեպի պատճառ Է դարձել ընթացքի ուղղությունից շեղումը սաստիկ քամու պատճառով:
Ներկայումս շարունակվում Է փրկարարական գործողությունը, որի անցկացմանը գործի են դրված քարշիչներ: Նշվում Է, որ այն կարող Է տեւել եւս մի քանի օր: Նավի անձնակազմն անվտանգության մեջ Է, տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1046972.html