ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է բավարարել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված)Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը: Հունիսի 23-ի նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն դռնբաց նիստում քննության առնելով ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության  ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ 2022 թվականի մայիսի 18-ին ԲԴԽ-ին ներկայացված միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ որոշեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված)  Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը բավարարել:

«ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»,-ԲԴԽ որոշումը հայտնեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը: Դեմ է եղել Անի Մխիթարյանն, ով ունի նաև հատուկ կարծիք:

Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի՝ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, սակայն հրապարակվում է հունիսի 23-ին:

Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ 3 անդամներիԳրիգոր ԲեքմեզյանիԼիպարիտ ՄելիքջանյանիԴավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ։

Ըստ հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցվածՌուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտություններըորոնքըստ Հանձնախմբիխախտում ենԲարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Միացիր մեր կայքին