«Բավարիա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Շտուտգարդ»-ին
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Շտուտգարդ»-ին:
Մյունխենում կայացած խաղում Գերմանիայի գործող չեմպիոնները թեպետ հանդիպման մեկնարկին մնացին 10 ֆուտբոլիստով, սակայն 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Շտուտգարդ»-ի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին և մեկ անգամ էլ աչքի ընկավ Գնաբին:
Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 61 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգ»-ն ունի միայն 57 միավոր:
https://armenpress.am/arm/news/1046687.html