Բանգլադեշում խոշոր հրդեհի հետևանքով 15 զոհ և 400 անհետ կորած կա․ Reuters

Բանգլադեշում խոշոր հրդեհի հետևանքով 15 զոհ և 400 անհետ կորած կա․ Reuters

Բանգլադեշի Կոքս Բազար քաղաքում տեղակայված փախստականների ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի հազար կացարան է այրվել։ Առնվազն 15 զոհ կա․ հայտնում է Reuters-ը։ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հայտնում է, որ հրդեհի հետևանքով 400 մարդ անհետ կորել է։ Ականատեսների խոսքով՝ ճամբարի ցանկապատը խիստ դժվարացրել է փախուստի հնարավորությունը կրակի գոտուց։ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հայտնում է, որ ավելի քան 500 վիրավոր կա, 45 հազար տեղահանված։ Նշվում է, որ հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։

https://factor.am/351301.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին