Բանակի մասին սուտ տեղեկություններ տարածողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն

Բանակի մասին սուտ տեղեկություններ տարածողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն

Բանակի վերաբերյալ սուտ տեղեկություններ, խուճապ և քաոս տարածող, հայտարարություններ անող մարդիկ պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին: 

«Եթե մեր հասարակությունը տեսնի պատժված մարդիկ, որոնք «հայրենասիրական դրդումներից ելնելով» հակառակ պրոցեսն են գեներացնում, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, և մյուսները, տեսնելով դա, զերծ կմնան բանակի մասին սուտ տեղեկություն տարածելուց: 

Մարդիկ շատ հաճախ իրավունքի չարաշահում են իրականացնում՝ գիտակցելով կամ ոչ, քաոս ու խուճապ են տարածում համացանցում: Երբ դուրս ես գալիս, տեսնում ես, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Նման մարդկանց պետք է պարսավանքի ենթարկել՝ որպես անհայրենիք մարդկանց: Երկրի անվտանգության, պաշտպանունակության, սահմանների անվտանգության մասին սուտ տարածող մարդկանց անունները պետք է բոլորն իմանան»,- ասաց փոխնախարարը: 

https://www.1lurer.am/hy/2021/03/16/%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%B8%D6%82%D5%BF-%D5%BD%D5%B8%D6%82%D5%BF-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6/434178

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին