Բայդենի վարչակազմը փորձում է երկխոսություն սկսել Փհենյանի հետ

Բայդենի վարչակազմը փորձում է երկխոսություն սկսել Փհենյանի հետ

ԱՄՆ-ն փետրվարի կեսերից կապի տարբեր ուղիներով փորձում է երկխոսություն սկսել Փհենյանի հետ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:

Բայդենի վարչակազմում բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ ամերիկյան իշխանությունները «փետրվարի կեսերից փորձել են Հյուսիսային Կորեայի հետ կապ հաստատել մի քանի ուղիներով»:

«Մինչ օրս մենք Փհենյանից ոչ մի պատասխան չենք ստացել», – հայտարարել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի միջև ավելի քան մեկ տարի ակտիվ երկխոսություն չի եղել՝ «չնայած այն սկսելու ԱՄՆ-ի բազմաթիվ փորձերին»:

Աղբյուրը նաև նշել է, որ իշխանությունները Հյուսիսային Կորեայի նկատմամբ քաղաքականության միջգերատեսչական վերանայում են իրականացնում, որը «ներառում է աճող սպառնալիքի արձագանքի հասանելի բոլոր տարբերակների գնահատում»:

Նա հավելել է, որ այս իրադարձությունների ֆոնին իշխանությունները խորհրդակցել են նաև նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաների, ինչպես նաև դաշնակիցների՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ:

https://www.tert.am/am/news/2021/03/14/USA/3551925

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին