Բայդենը ինքնաթիռ բարձրանալիս 3 անգամ սայթաքել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 3 անգամ սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս, սոցցանցերում հայտնվել է տեսանյութը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեսանյութում երևում է, որ Բայդենը 3 անգամ սայթաքում է, իսկ վերջին դեպքում` հավանաբար ընկնում է: Դրանից հետո նա վեր է կենում և առանց օգնության մտնում է ինքնաթիռ:
Բայդենը այսօր այցելել է Ջորջիա նահանգ:
https://www.tert.am/am/news/2021/03/19/biden/3557973