Բալթյան երկրներն ընդլայնել են Բելառուսի դեմ կիրառված պատժամիջոցները

Բալթյան երկրներն ընդլայնել են Բելառուսի դեմ կիրառված պատժամիջոցները

Բալթյան երկրներն ընդլայնել են ընդդեմ Բելառուսի պաշտոնատար անձանց կիրառված պատժամիջոցների ցուցակը, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարումների մեջ։ Ցուցակում ներգրավվել է 118 մարդ, որոնց մուտքը Լիտվա, Լատվիա ու Էստոնիա արգելվել է։ Այս մասին DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հայտնել է Լիտվայի ԱԳՆ-ն։ Խոսքը գնում է Բելառուսի ներքին գործերի ու արդադադատության համակարգերում աշխատողներին, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների մասին։ Այդ մարդիկ «մասնակցել են ԵՄ-ի կողմից չճանաչված 2020 թվականի օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո խաղաղ ցույցերի բռնաճշումներին»,- նշված է Լատվիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Այսպես՝ Բելառուսում բողոքի ցույցերի կապակցությամբ արգելվել է Լատվիա Բելառուս 277 պաշտոնատար անձանց մուտքը, իսկ Էստոնիա ու Լիտվա՝ 274 մարդու։ «Բելառուսը պայքարում է իր անկախության համար։ Սա երկար ու դժվարին ճանապարհ է, սակայն կասկած չունեմ, որ Բելառուսի բնակիչները կհասնեն իրենց նպատակին»,- նշել է Լիտվայի ՆԳՆ նախարար Ագնե Բիլոտայտեն։

https://factor.am/352323.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին