Աֆղանստանը ՄԱԿ-ին առընթեր երկրի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակել

Աֆղանստանը ՄԱԿ-ին առընթեր երկրի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակել Նասիր Ահմեդ Ֆայիքին՝ ավելի վաղ մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրած Ղուլամ Իսակզայի փոխարեն: Այդ մասին հաղորդել են ներկայացուցչությունում:
«Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Աֆղանստանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում Է, որ խորհրդական-պատվիրակ Նասիր Ահմեդ Ֆայիքը ներկայացուցչության ղեկավարությունն ստանձնել Է որպես ժամանակավոր պաշտոնակատար»,-ասվում Է Աֆղանստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում:
Նշվում Է, որ նոր մարդու նշանակելուց հետո երկրի ներկայացուցչությունը կշարունակի ջանքերը ՄԱԿ-ի եւ անդամ պետությունների ղեկավարության հետ սերտ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ Աֆղանստանում ստեղծված ծանր հումանիտար իրադրության դեմ պայքարելու համար: Ավելի վաղ թալիբները (շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո Է գտնվում ահաբեկչական գործունեության համար) նամակ են ուղարկել ՄԱԿ-ին, որում հայտարարել են, որ նախորդ կառավարության կողմից նշանակված Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Ղուլամ Իսակզայն այլեւս երկիրը չի ներկայացնում կազմակերպությունում:
Թալիբները հայտարարել են, որ նշանակվել Է ՄԱԿ-ում Աֆղանստանի նոր ներկայացուցիչ՝ Մոհամադ Սուհեյլ Շահինը: «Թալիբան»-ի իշխանության գալուց հետո Իսակզայը ՄԱԿ-ում քանիցս քննադատել Է թալիբներին: Մասնավորապես, նա հայտարարել Է, որ նրանց կողմից ձեւավորված կառավարությունը չի կարելի համարել ներառական, ինչպես նաեւ նրանց մեղադրել Է մարդու իրավունքների խախտումների մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: