Արքայական ակումբն ընդդեմ դիցուհիների

Արքայական ակումբն ընդդեմ դիցուհիների

Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 16-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։

Նախ, այսօր կկայանա ՀՊԼ երկու հանդիպում․

«Նոա»–«Փյունիկ» 15։00
«Արարատ»–«Լոռի» 18։00

Այսօր ևս ֆուտբոլային հանդիպումներն այդքան շատ չեն, սակայան երկու հանդիպում այս երեկո կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկու պատասխան հանդիպում։ Երկու խաղերն էլ կկայանան Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին։

«Մանչեսթեր Սիթի»–«Բորուսիա Մ» 

Անգլո-գերմանական դիմակայության առաջին խաղում Գվարդիոլայի սաները վստահ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ 2-0 հաշվով։ Այժմ սեփական հարկի տակ դժվար է պատկերացնելը, որ «քաղաքաբնակները» կզիջեն առաջին խաղում ստացած առավելությունը, իսկ հաշվի առնելով գլադբախցիների վերջերս ցուցադրած արդյունքները, էլ ավելի դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են բեկել դիմակայության ելքը։ Մեկ անգլիական ակումբ ՝ «Լիվերպուլը», արդեն 1/4 եզրափակչում է․ «Ման Սիթին» հավանաբար այսօր ևս մեկով կավելոացնի անգլիական ակումբների ներկայացուցչությունն այդ փուլում։

«Ռեալ»–«Ատալանտա» 

Առաջին հայացքից թվում է, որ այս զույգը հիշեցնում է վերը նշված զույգին։ Սակայն այստեղ կարևոր պահը «առաջին հայացքիցն» է։ Այո, իսպանական գրանդը արտագնա խաղում հաղթեց 1-0 հաշվով, բայց «Ատալանտան» դա Մյունխենգլադբախը ներկայացնող թիմը չէ։ Գասպերինիի «ավազակախումբը» կարող է այսօր մեծ տհաճություններ պատճառել Զիդանին։ «Արքայական ակումբն» ընդդեմ «Դիցուհիների»․ երեկոն թեժ է լինելու, ակնկալում ենք շատ գոլեր։

https://www.tert.am/am/news/2021/03/16/football/3553512

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին