Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 91 միլիոն 155 հազար խորանարդ մետր ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 91 միլիոն 155 հազար խորանարդ մետր ջուր

2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը,  Սեւանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 155 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի մայիսի 18-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 85 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին