Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում: Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով: Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ – Հանրային հեռուստաընկերություն լուրեր (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին