Արցախում հայտնաբերվել է, որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտի քաղաքացին
Արցախում հայտնաբերվել է, որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը:
«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Նրա առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրությունում:
Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:
https://armenpress.am/arm/news/1046107.html