Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 10 նոր դեպք
Արցախում մարտի 16-ին կատարված 62 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 17-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
«Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է ընդհանուր առմամբ 3 817 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հավելել են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու, կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
https://armenpress.am/arm/news/1046280.html