Արցախի սուբյեկտությունը իշխանության կցորդի շրջափուլից ընդդիմության կցորդի փուլ բերելու գինը. 1in.am

Արցախի սուբյեկտությունը իշխանության կցորդի շրջափուլից ընդդիմության կցորդի փուլ բերելու գինը. 1in.am

Դիմադրոության շարժումն այցելել է Արցախ, որտեղ ըստ տարածած տեղեկության, հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանի քաղաքական ուժերի, այլ նաև հասարակական շրջանակների, շարքային քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքը, նաև հանդիպել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին: Ըստ Արցախ այցելած ներկայացուցիչների, հանդիպումներում արձանագրվել է, որ անկախ քաղաքական մոտեցումներից, բոլորը միասնական են ազգային հարցերում՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թուրքացման օրակարգը։

Հայաստանում չհասնելով որևէ էական հաջողության, խորհրդարանական ընդդիմությունը փորձում է թերևս որևէ «փոխհատուցման» հասնել Արցախում: Առանցքային խնդիրն այն է իհարկե, թե դրանից ինչի կարող է հասնել Արցախը: Արցախի խնդիրը իհարկե սուբյեկտության վերականգնման հասնելն է, այն սուբյեկտության, որ կար գործնականում մինչև Հայաստանում 1998 թվականի իշխանափոխությունը: Դրանից հետո Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև հատկապես հոկտեմբերի 2-ից հետո ստեղծված իրավիճակի բերումով, թե ներքին համակարգային մոտիվների, թե նաև արտաքին աշխարհաքաղաքական հանգամանքների թելադրանքով դրվեց Արցախի սուբյեկտության չեզոքացման և այն Հայաստանի կառավարման քրեաօլիգարխիկ համակարգի կցորդի վերածելու խնդիր: Խնդիրը մոտ երկու տասնամյակի ընթացքում լուծվեց գրեթե կատարելապես: Այժմ, այն համակարգը, որն իր կառավարող կարգավիճակի պայմաններում Արցախը վերածել էր իր կցորդի, փորձում է Արցախը վերածել իր ընդդիմադիր կարգավիճակի կցորդի, այսպես ասած սնուցման աղբյուրի: Որքանո՞վ է դա օգտակար լինելու Արցախի սուբյեկտության համար: Սա գուցե այսպես ասած քննարկումների հարց է, բայց Արցախի սուբյեկտության խնդիրը կամ հրամայականը Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցերում միջազգային հանրության հետ հարաբերության ձևավորումն է, դրա համար անհրաժեշտ իրավա-քաղաքական լեզվի մշակումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am 

Միացիր մեր կայքին