Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից:

Նշենք, որ ավելի վաղ Արտակ Դավթյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնը, որից ազատվել է 2020 թվականի հունիսի 8-ին, ապա նույն թվականի հուլիսի 17-ին նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Այդ պաշտոնը Դավթյանը թողել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին:

https://www.tert.am/am/news/2021/03/09/Davtyan/3547301

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին