Արսեն Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

Արսեն Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուկրաինայից Անդրեյ Յատսենկոյի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս մրցաշարուն օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ հասած մարզիկները:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արսեն Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր | 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին