Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին