Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։
Բարձր եմ գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։
Կոնգրեսականն իր հերթին կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարըղ»։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին