Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ ևս չի շարունակի մասնակցել Կիևում ընթացող մրցաշարին։ Երկու ըմբիշներն էլ իրենց մասնակցությունը դադարեցրել են վնասվածքի պատճառով։
Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից:

Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում:
Կայքը նշում է, որ Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցել էր ղրղըզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և անակնկալ պարտություն է կրել 5-7 հաշվով, ընդ որում՝ Արթուրը սկզբում առջևում է եղել 5-0 հաշվով:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի շարունակի մասնակցությունը մրցաշարում: