Արդյո՞ք Հայկ Մարությանն իսկապես քայլեր է արել նոր քաղաքական ճամբարում լինելու ուղղությամբ. Ստյոպա Սաֆարյան

Արդյո՞ք Հայկ Մարությանն իսկապես քայլեր է արել նոր քաղաքական ճամբարում լինելու ուղղությամբ. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի հայտարարությանը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ, գրել է.

«Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ։”

Սա ՔՊ հայտարարության վերջին պարբերությունն է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայկ Մարությանն իսկապես քայլեր է արել/անում/կանի նոր քաղաքական թիմում/ ճամբարում լինելու ուղղությամբ։ Եթե դա իսկապես տեղի ունենա ու հաստատվի, նշանակում է՝ ՔՊ որոշումը առավել քան արդարացված է։

Հետաքրքիր կլինի լսել Հայկ Մարությանի պարզաբանումն այս առնչությամբ»:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին