Արդարադատության նախարարն ու փոխարտգործնախարարը կգործուղվեն Ճապոնիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը կգործուղվեն Ճապոնիայի Կիոտո քաղաք:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո)»,- ասված է որոշման մեջ:
https://armenpress.am/arm/news/1044950.html