Արա Սաղաթելյանի կալանավորումը քաղաքական նպատակ է հետապնդում
Տարօրինակ է, որ տասնյակ հազարավոր ֆեյքերի և VPN-ից հարյուրավոր օգտվողների մեջ թիրախը հենց Արա Սաղաթելյանն էր: Այս մասին քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով Արա Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ լրագրողի հարցին
«Դա իհարկե քաղաքական նպատակներ է հետապնդում»,- ասաց Իսկանդարյանը:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալություններին՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ հայտարարեց՝ կա տպավորություն, որ թիրախավորվում են այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ պայքարել են՝ ագիտացիոն տեսանկյունից կազմելով ադրբեջանական հակաահաբեկչական զանգված:
«Դա բերում է այլ մտքերի՝ ինչու են հենց այս մարդիկ թիրախավորվում այն ժամանակ, երբ հետպատերազմյան իրավիճակ է»,- ասաց Մարգարովը՝ արձանագրելով, որ տեղի ունեցածը թիրախավորված է և այդ անարդարադատությունը պատիվ չի բերում, դրա առկայությամբ ապրելը լուրջ խնդիր է ու լուրջ հարված յուրաքանչյուր իշխանությանը:
Ինչ վերաբերում է Արա Սաղաթելյանին կլանավորելու որոշմանը՝ քաղաքագետն ասաց, որ թե՛ վերլուծաբանները, թե՛ լրագրողները շատ լավ գիտեն, թե ինչ հակաադրբեջանական քարոզչություն է նա իրականացրել երկար տարիներ։
https://www.tert.am/am/news/2021/02/27/Saghatelyan/3537751