Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը: Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ»:
https://www.1lurer.am/hy/2021/03/05