Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են 2021 թվականի ընթացքում իրականացված բոլոր ծրագրերը

Արագածոտնի մարզպետարանում քննարկվել են 2021 թվականի ընթացքում իրականացված բոլոր ծրագրերը

Արարատի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի ընթացքում իրականացված բոլոր ծրագրերը:
Քննարկմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգանը, մարզպետի խորհրդականները, օգնականները և ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության մեկնարկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ օգնական Լիլիթ Նիկոյանին և մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանին, ապա ոլորտային պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ մարզպետը մատնանշել է իր դիրքորոշումը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին