Արագածոտնի մարզում այս տարի 82 սուբվենիցիոն ծրագիր է իրականացվում

Արագածոտնի մարզում կառավարություն-համայնք գործակցությամբ այս տարի սուբվենցիոն 82 ծրագիր է իրականացվում, ընդհանուր բյուջեն 2.6 մլրդ դրամ է։ Այդ մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ընդգծելով հանրային միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման, շինարարական աշխատանքների կատարման որակի կարևորությունը՝ նշել է.
Եթե սկզբնական շրջանում վերահսկելու անհրաժեշտություն շատ ավելի շատ կար, հիմա դրա անհրաժեշտությունն այդքան էլ չի նկատվում, քանի որ շինարարները գերազանց գիտեն, որ ավարտական փուլում առաջվա նման հենց այնպես, դիտարկումով կամ ինչ որ մոտեցումներ չեն լինելու. հստակ բոլոր պայմաններով և նշված պարամետրերով պետք է ծրագրերն իրականացված լինեն, հակառակ դեպքում իրենք չեն վճարվելու:
Աշխատանքի բնույթից կախված գործադիրը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում է ծախսերի 30-70 տոկոսը, մնացած մասը ներդրվում է համայնքի բյուջեից, որում առկա է բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով
ասֆալտապատում 130000 մ2
գազիֆիկացում 20կմ
խմելու ջրագծերի, կոյուղատարերի կառուցում 22կմ
լուսավորության ցանցի կառուցում 18 կմ
ոռոգման համակարգի արդիականացում 7 ծրագիր
գույքի ձեռքբերում 2 ծրագիր
բարեկարգում, հասարակական շենքերի վերանորոգում 19 ծրագիր