Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քաղաքական խաղերի տեղ չէ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպական եռյակին զգուշացրել է զերծ մնալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի գործը քաղաքականացնելուց, քանի որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան փորձում են Թեհրանի դեմ բանաձև ընդունել ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարների խորհրդում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քաղաքական խաղերի տեղ չէ: Պետք է վերջ դրվեն քաղաքական խաղերը: Գործակալությունը տեխնիկական աշխատանքի վայր է»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իսլամական Հանրապետության ղեկավարը եվրոպացի գործընկերներին խորհուրդ է տվել հակաիրանական բանաձև չնախաձեռնել:
https://www.1lurer.am/hy/2021/03/04